Armenian    
Ստրասբուրգ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի Կ-138-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 21.10.2021թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Ռուստամյանի Ն/14150-2021 եւ Հ. Մամիջանյանի Ն/14254-2021 գրությունները՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի «Ստրասբուրգ գործուղելու մասին» Կ-138-Ա կարգադրության 1-ին կետի.

1) «Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ,», «Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՆ,» եւ «Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ,» բառերը հանել,

2) «պատգամավորներ» բառը փոխարինել «պատգամավոր» բառով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

14.10.2021
Կ-160-Ա