Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.11.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Միջխորհրդարանական միության 143-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2021 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն հետեւյալ կազմով՝
 

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ
Ազգային ժողովի նախագահ
Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության ղեկավար
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
(նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը)
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
(նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը)
Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
(նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը)
Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
(նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը)
Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար- գլխավոր քարտուղար
(նոյեմբերի 25-30-ը)
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ
Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ազգային ժողովի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների
կազմակերպման բաժնի պետ (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը)
Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ազգային ժողովի նախագահի օգնական
(նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը)
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ
(նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը)
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ
հաղորդակցության վարչության
լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ալեն Սիմոնյանի, Արման Իսրայելյանի, Հակոբ Հաջի-Հակոբյանի եւ Արաքսյա Քոչարյանի՝ Սանկտ Պետերբուրգ-Մադրիդ-Երեւան), (Հայկ Մամիջանյանի եւ Դավիթ Առաքելյանի՝ Երեւան-Մադրիդ), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

12.11.2021
Կ-176-Ա


19.11.2021 Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 12-ի Կ-176-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին
26.11.2021 Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 12-ի Կ-176-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին