Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՓԱՐԻԶ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.11.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հովանու ներքո կազմակերպվող «Հայաստանը մեկ տարի անց« խորագիրը կրող համաժողովին մասնակցելու համար 2021 թվականի նոյեմբերի 21-24-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պետական-իրավական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Արփի ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին  կապերի վարչության պետի տեղակալ
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Արման ՄԿՐՏՉՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի ընդունելությունների կազմակերպման  բաժնի գլխավոր մասնագետ (նոյեմբերի 18-24-ը)
Էդգար ԱՎԱԳՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ  հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր:
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ  հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Վլադիմիր Վարդանյանի, Էդուարդ Աղաջանյանի, Արման Իսրայելյանի, Հակոբ Հաջի-Հակոբյանի, Աշխեն Հայրապետյանի, Ծովինար Խաչատրյանի, Արաքսյա Քոչարյանի եւ Հրայր Քալաշյանի՝ Երեւան-Փարիզ),  ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով  Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին« Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

12.11.2021
Կ-174-Ա


19.11.2021 Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 12-ի Կ-174-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին