ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասը` կարգադրում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու պահից` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2003թ. մարտի 10-ին հաստատած «Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների փակ եւ բաց մրցույթների անցկացման կարգը»:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
14.05.2010
Կ-83-Ա