ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար.
1) ԱՄՆ սենատոր Էդվարդ ՄԱՐՔԻԻՆ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախյան հակամարտությանը վերաբերող գործընթացներում հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ Արցախի անկախության ճանաչմանը նպաստելու համար պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով,
2) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ ՓՐԱՅՍԻՆ եւ Վերն ԲՅՈՒՔԵՆԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ «House Democracy Partnership» հանձնախմբի միջեւ ակտիվ համագործակցության հաստատման համար պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
10.01.2022
Կ-3-Ա