Armenian    
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների քարտուղարներ նշանակելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի Կ-184-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 01.02.2022թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 26-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների քարտուղարներ նշանակելու մասին» Կ-184-Ա կարգադրության՝

1) 1-ին կետի «ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ինեսսա ՔՈՉԱՐՅԱՆԻՆ» բառերը փոխարինել   «Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ» բառերով,

2) 3-րդ կետի «ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ Անահիտ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ» բառերը փոխարինել  «Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ  Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ» բառերով,

3) 4-ին կետի «ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ  Կարինե ՇԻՄՇԻՐՅԱՆԻՆ» բառերը փոխարինել  «ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե ՇԻՄՇԻՐՅԱՆԻՆ» բառերով,

4) 6-րդ կետի «ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ինեսսա ՔՈՉԱՐՅԱՆԻՆ» բառերը փոխարինել  «Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

25.01.2022
Կ-18-Ա