ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 16.03.2022թ.
Ղեկավարվելով Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի մարտի 15-ի Կ-60-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.
1. 2022 թվականի մարտի 18-25-ը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
15.03.2022
Կ-61-Ա