Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 21.04.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով, 40-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՆՈ-07-Ն որոշման 3-րդ կետով` կարգադրում եմ.

1. Հաստատել 2022 թվականի ապրիլի 19-ին անցկացվող՝ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար ԷՎԱՋՅԱՆԻ, առաջատար մասնագետ Արաքս ՀԱՍՐԱԹՅԱՆԻ, միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ատեստավորման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

18.04.2022
Կ-96-Ա