ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի 2010 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Կ-93-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ կետը` կարգադրում եմ.
1. Հաստատել Ազ գ ային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության օրենսդրական մոնիտորինգի եւ տեղեկատվական բաժնի գլխավոր մասնագետի ( ծածկագիր` 1-2.2-59 ) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
14.04.2022
Կ-93-Ա