ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2022 թվականի մայիսի 18-20-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր Ջուլիո ՉԵՆՏԵՄԵՐՈՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանին` ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
16.05.2022
Կ-134-Ա