ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2022 թվականի մայիսի 17-19-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ, Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Յիրժի ՌՈՒԺԻՉԿԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
16.05.2022
Կ-131-Ա