Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 26.05.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով, 40-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՆՈ-07-Ն որոշման 3-րդ կետով` կարգադրում եմ.

1. Հաստատել 2022 թվականի մայիսի 23-ին անցկացվող՝ Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի գլխավոր մասնագետներ Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, Էռնեստ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, Սրբուհի ԱԹԱՆԵՍՅԱՆԻ, Թամարա ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, առաջատար մասնագետներ Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆԻ եւ Անահիտ ԲԱԴԱԼՅԱՆԻ ատեստավորման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

23.05.2022
Կ-144-Ա