Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 07.06.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական համաժողովի եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 8-11-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Արեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, Էմմա ՊԱԼՅԱՆԻՆ, Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Ազգային ժողովի նախագահի օգնական Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնական Գրետա ԶՈՐՈՒՆՑԻՆ, Ազգային ժողովի նախագահի տեղակալի գրասենյակի փորձագետ Անահիտ ԱՃԵՄՅԱՆԻՆ, Ազգային ժողովի նախագահի գրասենյակի գործավար Լիանա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հայկազ ՆԱՍԻԲՅԱՆԻՆ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ Նատալյա ՍԻՆՈՐՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի պատգամավորի օգնական Աշխեն ՉԱԼԻԿՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

03.06.2022
Կ-162-Ա


09.06.2022 Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի հունիսի 3-ի Կ-162-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին