Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ԵՎ ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 08.07.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հուլիսի 9-ին, 12-ին եւ 13-ին Մոսկվա եւ հուլիսի 10-11-ին Կրասնոյարսկ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագաhի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ,  Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ, Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ, Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ, Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ, Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական Արթուր ՄԵԼԻՔՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորի օգնական Աննա ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Երեւան-Մոսկվա-Երեւան) եւ օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի (Մոսկվա-Կրասնոյարսկ-Մոսկվա) վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

23.06.2022
Կ-190-Ա


05.08.2022 Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի հունիսի 23-ի Կ-190-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին