Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.07.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահի) տրամադրել 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 26-ը ներառյալ:

2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ տրամադրել 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 18 աշխատանքային օր, 2022 թվականի օգոստոսի 8-31-ը ներառյալ:

3. Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ տրամադրել 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 28 աշխատանքային օր, 2022 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 31-ը ներառյալ:

4. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

15.07.2022
Կ-211-Ա