Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌԱԲԱԹ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.08.2022թ.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովին մասնակցելու համար 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը Ռաբաթ (Մարոկկոյի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Վ. Նարիբեկյանի՝ Մյունխեն-Ռաբաթ-Երեւան), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

08.08.2022
Կ-221-Ա