Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.08.2022թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ եւ 163-րդ հոդվածներով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանի դիմումը` կարգադրու մ եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ 2022 թվականի օգոստոսի 29-30-ը տրամադրել 03.08.2021-03.08.2022թթ. ժամանակահատվածի համար հասանելիք ամենամյա տեղափոխված արձակուրդի երկրորդ մասը՝ 2 աշխատանքային օր տեւողությամբ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:

3. Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` վերադառնալ աշխատանքի 2022 թվականի օգոստոսի 31-ին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

17.08.2022
Կ-226-Ա