Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳԱՐՄԻՇ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 31.08.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. «Փոփոխված անվտանգային միջավայրը Եվրոպայում եւ խորհրդարանների դերը» կոնֆերանսին մասնակցելու համար 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Գարմիշ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

26.08.2022
Կ-230-Ա