Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 01.09.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Միհրան ՄԱՃԿԱԼՅԱՆԻՆ խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի չափով:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

30.08.2022
Կ-233-Ա