Օրենքը չի գործում:
Գործում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհուրդ ձեվավորելու եւ խորհրդի անհատական կազմը հաստատելու եւ Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի Կ-244-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.09.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 17-ի թիվ 01/1920-2022 գրությունը՝ կարգադրում եմ.

1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2022 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝

1) Արթուր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2) Արուս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար
3) Ազգանուշ ԹՈԹՈԼՅԱՆ
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական
4) Մանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

09.09.2022
Կ-244-Ա


25.10.2022 Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի Կ-244-Ա կարգադրությունում լրացում կատարելու մասին