Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.09.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Ճանաչողական այցով 2022 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Զեմֆիրա ՄԻՐԶՈԵՎԱՅԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆԻՆ, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հովհաննես ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետ Լիդիյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, նույն վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի պետ Զեմֆիրա ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻՆ, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի պետ Արթուր ԹԱՄԱԶՅԱՆԻՆ, օրենսդրական մոնիտորինգի բաժնի պետ Արուսյակ ՔԱՆԱՆՅԱՆԻՆ, սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնի պետ Լիլիթ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտակ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ եւ պետաիրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Մարիետտա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

14.09.2022
Կ-253-Ա