ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԻԳԱԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.10.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության» Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում  եմ.

1.Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի  աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հոկտեմբերի 9-15-ը Կիգալի (Ռուանդայի Հանրապետություն) գործուղել պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ,   Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ   Էդուարդ ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ, ինչպես նաեւ  Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին` գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը` ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով  Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

26.09.2022
Կ-273-Ա


06.10.2022 Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի Կ-273-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին