Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի Կ-241-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 05.10.2022թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի Ն/14134-2022 զեկուցագիրը՝ կարգադրում  եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի «Վիլնյուս գործուղելու մասին» Կ-241-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

23.09.2022
Կ-268-Ա