Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 05.10.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1.Պաշտոնական այցով 2022 թվականի հոկտեմբերի 9-12-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն` հետեւյալ կազմով.
 
 
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ 
Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎ Ազգային ժողովի պատգամավոր
Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Հայկ ՍԱՐԳՍՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Մարինա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Ալվինա ՍԱՆԹՐՈՍՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ
Արման ՄԿՐՏՉՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հոկտեմբերի 7-12-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի  հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության  վարչության  լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի` ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի` 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին»  Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

04.10.2022
Կ-280-Ա