ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 07.10.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»  օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`

կագադրում  եմ.

1. Պաշտոնական այցով 2022 թվականի հոկտեմբերի 9-12-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ, Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ ԲԱՔՈՅԱՆԻՆ, Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ ԲԱԲԱՅԱՆԻՆ, Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Գուրգեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային  կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին` գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը` (Ռ.Մանուկյանի) ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը (բացառությամբ` Ռ.Մանուկյանի) կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

06.10.2022
Կ-285-Ա