Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.10.2019թ.

Ղեկավարվելով ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Նելսոն Ստեփանյանի 2019 թվականի հունվարի 8-ի գրությունը՝ կարգադրում եմ.

1. 2019 թվականի հունվարի 8-ից փետրվարի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության մատակարարման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Քոչար ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

08.01.2019
Կ-01-Ա