Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian    
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհուրդ ձեւավորելու եւ խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի Կ-244-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 26.10.2022թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի   2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 24-ի ԱԺԽՈ-064-Ա որոշումը`  կարգադրում  եմ.
 
1. Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհուրդ  ձեւավորելու եւ խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» Կ-244-Ա կարգադրության 1-ին կետը   լրացնել նոր ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.  «5) Արուսյակ Ջուլհակյան  Ազգային ժողովի պատգամավոր»:
 
 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

25.10.2022
Կ-316-Ա