ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 130-րդ կետերով, ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 2-րդ հավելվածի 23-րդ կետով եւ հիմք ընդունելով Ա. Սաղաթելյանի 2019 թվականի հունվարի 11-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2019 թվականի հունվարի 11-ից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռուբեն Գրիգորյանին:
3. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական վարչությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԲԱԲԼՈՅԱՆ
11.01.2019
Կ-05-Ա