ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.10.2019թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 130-րդ կետերով, ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 2-րդ հավելվածի 23-րդ կետով եւ հիմք ընդունելով Ա. Սաղաթելյանի 2019 թվականի հունվարի 11-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2019 թվականի հունվարի 11-ից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա  ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ  ազատել զբաղեցրած պաշտոնից:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռուբեն Գրիգորյանին:

3. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական վարչությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

11.01.2019
Կ-05-Ա