Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 09.11.2022թ.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության եւ կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար 2022 թվականի նոյեմբերի 27-29-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն), Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովի եւ Եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու համար նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն), ինչպես նաեւ ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հանձնաժողովի եւ Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի նիստերին մասնակցելու համար դեկտեմբերի 1-4-ը Փարիզ գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Ստրասբուրգ-Բրյուսել-Փարիզ), օրապահիկը (նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը), ինչպես նաեւ գիշերավարձը (4 գիշեր)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսը՝ Երեւան-Ստրասբուրգ-Երեւան, ինչպես նաեւ նոյեմբերի 27-29-ի օրապահիկը եւ գիշերավարձը, կատարվում է ԵԽԽՎ-ի կողմից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

04.11.2022
Կ-330-Ա


28.11.2022 Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 4-ի Կ-330-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին