Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.11.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում  եմ.

1. Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ փորձի փոխանակման նպատակով 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ, Գայանե ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ եւ Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI):
 
 
 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

15.11.2022
Կ-343-Ա