Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.11.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով`   կարգադրում   եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝

1) 49-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «4» թվով եւ «Ընդամենը» տողի «63» թիվը փոխարինել «64» թվով.

2) 144-րդ կետի «Պաշտոնի տեսակը» սյունակի «Քաղաքացիական  աշխատանք կատարող» բառերը փոխարինել «Պետական ծառայող» բառերով.

3) 145-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «4» թվով.

4) 147-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.5) 205-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «4» թիվը փոխարինել «2» թվով եւ «Ընդամենը» տողի «20» թիվը փոխարինել «18» թվով.

6)  219-րդ կետից հետո լրացնել նոր՝ 219.1-ին կետ.
 
219.1  Առաջատար մասնագետ  Պետական ծառայող  1

7) 221-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով.

8) 228-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով.

9) 228.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Ազգային  ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝

1) 2.1-ին գլխում՝ լրացնել նոր՝ 18.1-ին կետ.

«18.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության հաշվապահության բաժնի պետ-գլխավոր հաշվապահ,».

2) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր՝ 35.1-ին եւ 94.1-ին կետեր.

«35.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ),».

«94.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության հաշվապահության  գլխավոր մասնագետ,».

3) 3.1-ին գլխում` 38-րդ եւ 39-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) 3.1-ին գլխում՝ լրացնել նոր՝ 44.1-ին եւ 47.1-ին կետեր.

«44.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ,».

«47.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ,».

5) 4.1-ին գլխում` 18-րդ, 23.1-ին եւ 25.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

17.11.2022
Կ-345-Ա