ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ եւ 163-րդ հոդվածներով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանի` 2022 թվականի նոյեմբերի 22-ի դիմումը` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ 2022 թվականի նոյեմբերի 24-ին տրամադրել 03.08.2021-03.08.2022թթ. ժամանակահատվածի համար հասանելիք տեղափոխված ամենամյա արձակուրդի չորրորդ մասը՝ 1 աշխատանքային օր տեւողությամբ:
2. 2022 թվականի նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանին:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:
4. Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` վերադառնալ աշխատանքի 2022 թվականի նոյեմբերի 25-ին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
23.11.2022
Կ-352-Ա