Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի Կ-335-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 24.11.2022թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի 2022 թվականի նոյեմբերի 17-ի Ն/19158-2022 գրությունը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 7-ի «Ռեյկյավիկ գործուղելու մասին» Կ-335-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

21.11.2022
Կ-350-Ա