Armenian    
Ստրասբուրգ, Բրյուսել եւ Փարիզ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի Կ-330-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 02.12.2022թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ  հաշվի առնելով Ա. Գեւորգյանի 19744 զեկուցագիրը`  կարգադրում  եմ.

1.Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 4-ի «Ստրասբուրգ, Բրյուսել եւ Փարիզ գործուղելու մասին» Կ-330-Ա կարգադրությունում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1) վերնագրից հանել «,Բրյուսել» բառը.

2) 1-ին կեետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. 1. Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության եւ կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու եւ Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովի եւ Եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի ներկայացուցիչների  հետ հանդիպումներին մասնակցելու համար 2022 թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը  Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն), ինչպես նաեւ ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հանձնաժողովի  եւ  Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի նիստերին մասնակցելու համար դեկտեմբերի 1-4-ը Փարիզ գործուղել Ազգային ժողովի  պատգամավոր Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:».

3) 2-րդ կետից հանել  «Բրյուսել -» բառը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

28.11.2022
Կ-355-Ա