Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.10.2019թ.

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝  կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ (ծածկագիր` 1-2.1-26) Էլեն Ջաղինյանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

11.01.2019
Կ-09-Ա