ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 03.10.2019թ.
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ (ծածկագիր` 1-2.1-26) Էլեն Ջաղինյանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԲԱԲԼՈՅԱՆ
11.01.2019
Կ-09-Ա