Armenian    
Բրյուսել գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի Կ-272-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 04.01.2023թ.

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի Ն/21642-2022 գրությունը`  կարգադրում  եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի  «Բրյուսել գործուղելու մասին» Կ-272-Ա կարգադրության 1-ին կետի «պատգամավորներ»  բառը փոխարինել «պատգամավոր» բառով եւ  «եւ Վիլեն Գաբրիելյանին»  բառերը հանել:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

22.12.2022
Կ-377-Ա