ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.1-րդ կետը լրացնել 25-րդ ենթակետով.
«25) ապահովում է Ազգային ժողովի գործունեությանն առնչվող տարաբնույթ նյութերի (այդ թվում՝ «Ազգային ժողով» գրքի) տպագրման նախապատրաստական աշխատանքների (տպագրվող նյութերի խմբագրում, համակարգչային մուտքագրման կազմակերպում, համընթերցում, սրբագրում) կատարումը:
2. Որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.11-րդ կետը լրացնել 6-րդ եւ 7-րդ ենթակետերով.
«6) ապահովում է Ազգային ժողովի գործունեությանն առնչվող տարաբնույթ նյութերի (այդ թվում՝ «Ազգային ժողով» գրքի) հրատարակումը.
7) ապահովում է պոլիգրաֆիական, խմբագրական եւ հրատարակչական աշխատանքների իրականացումը։»։
3. Որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
4. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 11-րդ կետում «Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժին» բառերից հետո լրացնել «հրատարակչության բաժին» բառերը:
5. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 15-րդ կետից հանել «ԱՊՀ բաժին» բառերը:
6. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 24-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 16-ից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՍԱՀԱԿՅԱՆ
24.12.2014
ՆՈ-33-Ն