Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

   
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 24.12.2014թ.


Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածով` որոշում  եմ.

1. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.1-րդ կետը լրացնել 25-րդ ենթակետով.

«25) ապահովում է Ազգային ժողովի գործունեությանն առնչվող տարաբնույթ նյութերի (այդ թվում՝ «Ազգային ժողով» գրքի) տպագրման նախապատրաստական աշխատանքների (տպագրվող նյութերի խմբագրում, համակարգչային մուտքագրման կազմակերպում, համընթերցում, սրբագրում) կատարումը:

2. Որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.11-րդ կետը լրացնել 6-րդ եւ 7-րդ ենթակետերով.

«6) ապահովում է Ազգային ժողովի գործունեությանն առնչվող տարաբնույթ նյութերի (այդ թվում՝ «Ազգային ժողով» գրքի) հրատարակումը.

  7) ապահովում է պոլիգրաֆիական, խմբագրական եւ հրատարակչական աշխատանքների իրականացումը։»։

3. Որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

4. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 11-րդ կետում  «Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժին» բառերից հետո լրացնել «հրատարակչության բաժին» բառերը:

5. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 15-րդ կետից հանել «ԱՊՀ բաժին» բառերը:

6. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 24-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 16-ից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

24.12.2014
ՆՈ-33-Ն