ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 08.10.2019թ.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 7-ի Կ-28-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.
1. 2019 թվականի փետրվարի 11-12-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
08.02.2019
Կ-32-Ա