Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «իբ» ենթակետով ` ո ր ո շ ու մ  ե մ .

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով պարգեւատրման կարգը ` համաձայն հավելված 1-ի :

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը՝ համաձայն հավելված 2-ի :

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի ձեւերը` համաձայն հավելված 3-ի (Ձեւ 1, 2):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

11.11.2015
ՆՈ-045-Ն