Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 08.10.2019թ.

Ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝  կարգադրում եմ.

1. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի փետրվարի 20-23-ը ներառյալ  Վիեննա  (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ, Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Համազասպ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, Անի ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ  եւ պատվիրակության քարտուղար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների  բաժնի պետ  Անահիտ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Մարիա Կարապետյանի՝ Հռոմ-Վիեննա-Հռոմ), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

15.02.2019
Կ-37-Ա