Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 08.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի,  քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի, մոնիթորինգի հանձնաժողովի, իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ (2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը ներառյալ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (2019 թվականի  մարտի 3-5-ը ներառյալ) եւ Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ (2019 թվականի մարտի 5-8-ը ներառյալ):

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Ռուբեն Ռուբինյանի՝ Փարիզ-Երեւան), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

21.02.2019
Կ-41-Ա