ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ Կ-39-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 08.10.2019թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով եւ 33-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 21-ի «Մոսկվա պատվիրակություն գործուղելու մասին» թիվ Կ-39-Ա կարգադրության 1-ին կետը «Արման ԱԲՈՎՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար» բառերից հետո լրացնել «Անուշ ԲԵՂԼՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր» բառերով եւ 2-րդ կետի «2 անձի» բառերը փոխարինել «3 անձի» բառերով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
22.02.2019
Կ-44-Ն