Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԵՌԼԻՆ ԵՎ ԶԱԱՐԲՐՅՈՒՔԵՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 10.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի  հրավերով 2019 թվականի մարտի 17-19-ը ներառյալ Բեռլին եւ մարտի 20-21-ը ներառյալ Զաարբրյուքեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով. 

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ  հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի  լուսանկարիչ:


2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Լիլիթ Մակունցի՝ Ֆրանկֆուրտ-Երեւան), ներկայացուցչական ծախսերի եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

15.03.2019
Կ-59-Ա


26.03.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի մարտի 15-ի թիվ Կ-59-Ա կարգադրությունում լրացում կատարելու մասին