Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴՈՀԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 10.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1.  Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար  2019 թվականի ապրիլի 6-10-ը ներառյալ Դոհա (Կատարի Պետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
 
Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ  Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի տարածաշրջանային եւ
եվրասիական ինտեգրման  հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
2019 թվականի ապրիլի 6-9-ը ներառյալ)
 
Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահի տեղակալ
 
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի «Իմ քայլը»
խմբակցության ղեկավար
(2019 թվականի ապրիլի 6-9-ը ներառյալ)
 
Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի գիտության, կրթության,
մշակույթի, սփյուրքի, երիտասարդության
եւ սպորտի հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահի տեղակալ
 
Սրբուհի ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
 
Արման ԲՈՇՅԱՆ Հայաստանի Հանրապետության
 Ազգային ժողովի պատգամավոր
 
Շաքե ԻՍԱՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
 
Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
ղեկավար-գլխավոր քարտուղար
 
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի օգնական
 
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության պետ
 
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության միջազգային
կազմակերպությունների բաժնի գլխավոր
մասնագետ
 
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ
կապերի վարչության լրատվության
բաժնի  լուսանկարիչ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված  ճանապարհածախսի (Միքայել Մելքումյանի՝ Երեւան-Դոհա-Ստրասբուրգ, իսկ Լիլիթ Մակունցի՝ Երեւան-Դոհա), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Լ.ՆԱԶԱՐՅԱՆ



                               

21.03.2019
Կ-68-Ա