Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 10.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, կանանց տոնի առթիվ` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  պատգամավորներին  խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ յոթանասուն հազար դրամի չափով, համաձայն 1-ին հավելվածի :

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի  աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝  երեսուն հազար դրամի չափով, համաձայն 2-րդ հավելվածի :

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

11.03.2019
Կ-55-Ա