Օրենքը չի գործում:
Գործում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» ՀՀ օրենքը

Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.10.2018թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ԱԺԽՈ-046-Լ որոշման 1-12-րդ կետերը` կարգադրում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հունիսի 13-ի Կ-133-Ա կարգադրությունը  ճանաչել ուժը կորցրած:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

23.02.2018
Կ-53-Ա


31.01.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-ի Կ-53-Ա կարգադրությունում փոփոխություններ եւ լրացում կատարելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-ի Կ-52-Ա կարգադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
29.03.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունվարի 31-ի Կ-22-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին
15.05.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-Ի Կ-53-Ա կարգադրությունում փոփոխություններ եւ լրացում կատարելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-Ի Կ-52-Ա կարգադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին