Օրենքը չի գործում:
Գործում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» ՀՀ օրենքը

Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ԱԺԽՈ-046-Լ որոշման 1-12-րդ կետերը` կարգադրում եմ.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը` համաձայն 1-ին հավելվածի:

2.ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հունիսի 13-ի թիվ Կ-138-Ա կարգադրությունը  ճանաչել  ուժը կորցրած:

3. Սույն կարգադրությունը ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

23.02.2018
Կ-52-Ա


31.01.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-ի Կ-53-Ա կարգադրությունում փոփոխություններ եւ լրացում կատարելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-ի Կ-52-Ա կարգադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
15.05.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-Ի Կ-53-Ա կարգադրությունում փոփոխություններ եւ լրացում կատարելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-Ի Կ-52-Ա կարգադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին